Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ապրիլ 03,2010 00:00

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավորը խայտառակությամբ հրաժարական է տվել, քանի որ մերկացվել է քվեարկության ժամանակ իր գործընկերոջ կոճակը սեղմելու մեջ: «Շփոթվել եմ»,- ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, իր արարքն այսպես է պատճառաբանել այդ երկրի Լիբերալ-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության պատգամավոր, Հողագործության, անտառտնտեսության եւ ձկնորսության հարցերով նախկին նախարար Մասատոսի Բակաբայասին:
Նա ստիպված է եղել հրաժարվել իր մանդատից այն բանից հետո, երբ խորհրդարանի վերին պալատի կարգապահական հանձնաժողովին ներկայացվել է մի լուսանկար, որտեղ արձանագրված է եղել, որ մարտի 31-ին պատգամավորը սեղմել է նիստից բացակայած իր հարեւան գործընկերոջ քվեարկության կոճակը: Մինչ այս Ճապոնիայի խորհրդարանում երբեք նման դեպք չէր արձանագրվել, ինչը չես ասի Հայաստանի խորհրդարանի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել