Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ

Ապրիլ 03,2010 00:00

Իսրայելի իշխանությունները զգուշացրել են՝ հրեական պետության տարածքների հրթիռակոծման, ի պատասխան Գազայի հատվածում նոր խոշորամասշտաբ ռազմական գործողություն անցկացնելու հնարավորության մասին: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է. «Եթե Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծումը չդադարեցվի, մենք մոտ ապագայում, թերեւս, ստիպված կլինենք ակտիվացնել մեր գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ: Մենք կարող ենք ստիպված լինել եւս մեկ պատերազմական գործողություն իրականացնել: Հույս ունեմ, որ դրանից հնարավոր կլինի խուսափել, բայց մենք կարող ենք այլընտրանք չունենալ»:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում 2009-ին հրեական պետության տարածքի գնդակոծմանն ի պատասխան՝ Իսրայելի իրականացրած «Ձուլված պղինձ» կոչված պատերազմական գործողությունների՝ հիմնականում ռազմական ավիացիայի կողմից կետային հարվածների արդյունքում զոհվել էր մոտ 1500 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել