Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՑԵԼԵՑ ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

Ապրիլ 03,2010 00:00

\"\"Ուրբաթ օրը մեկօրյա այցով Վենեսուելա է այցելել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: BBC-ի մատուցմամբ, սա Պուտինի առաջին այցն է այդ երկիր, թեեւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը արդեն ութ անգամ եղել է Մոսկվայում: Աղբյուրի փոխանցմամբ, Չավեսն ու Պուտինը իրար «դու»-ով են դիմել: Այցը պայմանավորված է միանգամից մի քանի պատճառներով. երկկողմ հարաբերությունների հաստատման 65-ամյակով, Իսպանիայից անկախանալու պայքարի 200-ամյակով եւ նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 65-ամյակով:
Նախատեսվում է, որ այցի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերելու ռազմական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության զարգացման շուրջ:
Մոսկվան վերջին շրջանում հռչակել է ԱՄՆ-ի նկատմամբ քննադատորեն տրամադրված լատինաամերիկյան մի շարք պետությունների հետ կապերի ամրապնդման քաղաքականություն: Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են ոչ միայն Չավեսի, այլեւ Նիկարագուայի եւ Բոլիվիայի առաջնորդների հետ: Ակտիվ գործընթացներ են ընթանում նաեւ ԽՍՀՄ նախկին դաշնակից Կուբայի հետ սերտ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Սպասվում է, որ Պուտինի հետ հանդիպելու հատուկ նպատակով Վենեսուելա է ժամանելու նաեւ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը:
Ինչ վերաբերում է այս այցին, ապա դրա շրջանակներում նախատեսվում է Վենեսուելային հանձնել Մոսկվայի կողմից այդ երկրին խոստացված «ԾՌ-17» թվով 38 ուղղաթիռներից վերջին 4-ը: Պուտինն ու Չավեսը կքննարկեն նաեւ Վենեսուելային «ըպ-200ճհ» ռուսական ինքնաթիռներ տրամադրելու հարցը: Դրանք նախատեսված են հրդեհների մարման, նաեւ ուղեւորներ ու բեռներ տեղափոխելու համար: Ռուսաստանը Վենեսուելային առաջարկում է գնել այդ ավիատեխնիկան, նաեւ ռազմատրանսպորտային «Ըվ-148» ինքնաթիռներ: Հանդիպման ժամանակ քննարկվելու է նաեւ Կարակասին 2,2 մլրդ դոլարի վարկի հատկացման հարցը: Փորձագետների կարծիքով, այդ վարկն ուղղված է լինելու ռուսական զենք գնելու համար, որի շուրջ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել դեռ 2009թ. սեպտեմբերին: Կողմերը նախատեսում են նաեւ համաձայնագիր ստորագրել նավթային ոլորտում համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել