Ապրիլի 13-16-ը ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն այցելելու է Ադրբեջան: Այդ մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Արիֆ Մամեդովին: Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպումներ կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ Միլի մեջլիսի նախագահ Օքտաեմ Ասադովի հետ:
Բաքվում Չավուշօղլուն կհանդիպի նաեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների, Բաքվում հավատարմագրված ԵԽ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, նաեւ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ նախագահը հանդես կգա նաեւ Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում: Աղբյուրի մատուցմամբ, չի բացառվում նաեւ, որ Չավուշօղլուն կարող է այցելել նաեւ Ադրբեջանի շրջաններ: