Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողանը կմեկնի՞… չի՞ մեկնի… կմեկնի՛

Ապրիլ 03,2010 00:00

\"\"Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնական որոշում է կայացրել եւ մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգությանը նվիրված գագաթաժողովին: «Վաշինգտոնից ետ վերադարձած դեսպան Նամըք Թանը ինձնից առաջ կմեկնի ԱՄՆ: ԱՄՆ-ում կարեւոր քննարկումներ կան»,- news.am-ի մատուցմամբ, նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտնել էր, որ եթե Էրդողանը մեկնի ԱՄՆ՝ ինքը եւս Էրդողանի հետ կլինի:
Նույն աղբյուրը, վկայակոչելով «The Times» թերթը, փոխանցում է, թե՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ շաբաթ կներկայացնի իր երկրի միջուկային զինաթափման նոր քաղաքականությունը։ Ըստ պարբերականի, Օբաման լրջորեն մտածում է ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից միջուկային զենքի դուրսբերման մասին։
Ներկայումս ԱՄՆ-ը իր միջուկային զինանոցը պահում է Թուրքիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Հոլանդիայում։ Այդ երկրներում պահվում է B 61 տիպի ավելի քան 200 միջուկային ավիառումբ։
«Hurriyet» թերթի տվյալներով, Թուրքիայի Ինջիրլիք բազայում կա ամերիկյան 90 միջուկային ռումբ, որից 40-ը՝ թուրքական, 50-ը ամերիկյան զինված ուժերի հսկողության ներքո։ Սակայն, ինչպես հայտնում է «The Times»-ը, ԱՄՆ չի կարող միայնակ նման որոշում կայացնել, քանի որ այն պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Ի դեպ, Գերմանիան եւ Հոլանդիան պահանջում են շուտափույթ կերպով իրենց տարածքներից դուրս բերել ամերիկյան ռումբերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել