Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՊՃՀ ռեկտորը՝ ակադեմիայի իսկական անդամ

Ապրիլ 03,2010 00:00

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն ընտրվել է Միջազգային ինժեներական ակադեմիայի (Մոսկվա) իսկական անդամ:
Ըստ ՀՊՃՀ-ից ստացված հաղորդագրության, 2006թ. մինչ այժմ Ո. Մարուխյանը Միջազգային ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ էր: 2003թ.-ից ի վեր հանդիսանում է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (ՀՃԱ) իսկական անդամ, 2006թ.-ից՝ էկոլոգիական եւ կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (Սանկտ Պետերբուրգ): ՀՊՃՀ ռեկտոր Ո. Մարուխյանը համահեղինակ է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի համար համակարգային նշանակություն ունեցած մի շարք կանոնադրական եւ չափորոշիչ փաստաթղթերի, հեղինակ՝ 18 ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի եւ 117 գիտական, գիտամեթոդական ու հրապարակախոսական հոդվածների: 2008թ. հոկտեմբերի 16-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2003թ.՝ ՀՃԱ արծաթե մեդալով, 2008թ.՝ նույն ակադեմիայի ոսկե մեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել