Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավուր պատշաճի կազմակերպելու համար

Ապրիլ 03,2010 00:00

\"\"ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառումների ցանկը ներառում է ձեռնարկումների ութ ուղղություն՝ 2010 թվականի համար. գիտակրթական, մշակութային միջոցառումներ (երեկոներ, ցերեկույթներ), գրքերի ու ալբոմների հայերեն եւ օտարալեզու հրատարակություններ ու վերահրատարակություններ, ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, երթեր, հուշ-երեկոներ, դպրոցականների այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ ֆիլմերի նկարահանում, ցուցադրություն, ցուցապաստառների պատրաստում ու տեղադրում եւ այլն: Բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում ներգրավված են պետական գերատեսչություններ, տարբեր հասարակական ու քաղաքական կառույցներ:
Կարեւորվել են հայ եւ օտարազգի գիտնականների եւ իրավագետների համախմբման ու գիտաժողովների անցկացման հարցերը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում եւ Եվրոպայում միջազգային իրավունք ուսանող երիտասարդներին եւ նրանց դասախոսներին պետք է համախմբել: Բոլոր երկրներում առկա գիտական ներուժի՝ ուսանողների եւ դասախոսների համախմբման եւ համատեղ աշխատանքի կազմակերպման հարցում մեծ ներդրում կարող է ունենալ «Լույս» հիմնադրամը: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Հարվարդի ուսանողների մի խումբ որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել է Հայոց ցեղասպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել