Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԴԱՍՏՐԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

Ապրիլ 03,2010 00:00

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանը, անդրադառնալով մարտի 30-ի «Առավոտում» տպագրված ՀՀ նախագահին ուղղված «Դատական վճիռ կեղծ փաստաթղթի հիման վրա՞» բաց նամակին, տեղեկացնում է, որ  նշված դատաքննությանը կադաստրի ներկայացուցիչը մասնակցել է որպես պատասխանող:
Ինչ վերաբերում է դատաքննությանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Հրազդանի տարածքային ստորաբաժանման փոխարեն կոմիտեի իրավաբանական վարչության աշխատակցի մասնակցության հարցին, ապա այն կարգավորվել է կադաստրի պետի այս տարվա հունվարի 26-ի թիվ 24-Ա հրամանով: Ըստ այդ հրամանի, իրավաբանական վարչության կողմից իրականացվող գործառույթների վերահսկողությունն իրականացվում է կադաստրի պետի տեղակալի կողմից, եւ նրան իրավունք է վերապահվել ՀՀ դատական բոլոր ատյաններում  հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ, ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ……
Հրազդանի տարածքային ստորաբաժանման ներկայացուցչի մասնակցությունը համապատասխանում է նաեւ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի թիվ 1930-Ն որոշմամբ հաստատված կադաստրի կանոնադրության պահանջներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել