Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 03,2010 00:00

Երեկ կտրած-ծակած վնասվածքներով Երեւանի թիվ 3 հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա Վահագն Դ.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեկ Հյուսիսային պողոտայի եւ Տերյան փողոցի խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, ոմն Լիպո, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է տղային: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողը ի վիճակի չէ հաղորդում տալու: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լիպոն 1992 թ. ծնված Լիպարիտ Մ.-ն է, որն ավելի ուշ Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել, որ վիճաբանության ժամանակ դանակահարել է Վահագն Դ.-ին:
Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել