Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՍԵՎԱՆՈՒՄ

Ապրիլ 03,2010 00:00

Ապրիլի 1-ին՝ ժամը 13.45-ին, ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նաիրյան փողոցում մի քանի քաղաքացիներ ծեծում են իրար եւ կրակում: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում Ծովագյուղի բնակիչներ՝ 1966 թ. ծնված Ալեքսան Թովմասյանը, 1970 թ. ծնված Մարտիրոս Սարգսյանը, 1987 թ. ծնված Սպարտակ Թովմասյանը, Ծովագյուղի գյուղապետարանի բաժնի վարիչ, 1984 թ. ծնված Վահրամ Գեւորգյանը, 1975 թ. ծնված Հովհաննես Սարգսյանը եւ 1992 թ. ծնված Հրանտ Գուլանյանը Սեւան քաղաքում խուլիգանական արարքներ են կատարել համագյուղացիներ՝ 1951 թ. ծնված Լյովա Ֆերոյանի, «Ալիք» կոոպերատիվի տնօրեն, 1978 թ. ծնված Ասատուր Ֆերոյանի եւ Սեւանի քաղաքապետարանի սպորտկոմիտեի նախագահ, 1979 թ. ծնված Արմեն Ֆերոյանի նկատմամբ, ինչի ընթացքում Լյովա Ֆերոյանն իր մոտ ապօրինի պահվող «Վալտեր» ատրճանակից կրակել է Վահրամ Գեւորգյանի եւ Հովհաննես Սարգսյանի վրա, որոնք հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Լյովա, Ասատուր եւ Արմեն Ֆերոյանները ներկայացել են ոստիկանության Սեւանի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Ալեքսան Թովմասյանին, Մարտիրոս Սարգսյանին, Հրանտ Գուլանյանին, ինչպես եւ «Վալտեր» ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Երեկ Լյովա Ֆերոյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել են «Մակարով» ատրճանակի 2 փամփուշտ եւ 23 դատարկ պարկուճ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել