Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺՊՏԱԼՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԲԱԺԱՆԵՑԻՆ

Ապրիլ 03,2010 00:00

Սկիզբը՝ երեկվա «Առավոտում»

\"\"ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածով զրպարտությունը քրեորեն հետապնդելի արարք է: Եթե ես Վ. Կույումջյանին, Ա. Թումանյանին, Է. Բաղդասարյանին եւ Վ. Գեւորգյանին զրպարտում եմ, իմ նկատմամբ հարուցեք քրեական գործ եւ ենթարկեք քրեական պատասխանատվության, իսկ եթե ոչ, քրեական պատասխանատվության ենթարկեք նախ նրանց հովանավորներին, նոր միայն հանցագործություն կատարած Վ. Կույումջյանին եւ նրա խարդախ խմբին: Ես, որպես լիազորված անձ, «Ժպիտ» պոլիկլինիկայի արտադրական կոոպերատիվի նախագահից սեփականաշնորհման գործընթացին վերաբերող փաստաթղթերը պահանջելու ժամանակ ստացել եմ ընդամենը 1,5 էջանոց փաստաթուղթ, այն քննիչ Ռ. Նազարյանի ինչ-որ խառը, բացարձակապես ոչինչ չասող քրգործի մասը կարճելու վերաբերյալ որոշում է, որտեղ գրված են 7 տարբեր կետեր, հանցակազմերով կարճելու վերաբերյալ: Թե ինչ է ուզել քննիչն այդ որոշմամբ ասի, սեփականաշնորհման գործընթացին չի վերաբերում: Այդ ամենը կարող է պարզվել միայն քրեական գործի քննության ընթացքում:
Ինչո՞ւ էր Վ. Կույումջյանը դրամահավաքի գործը հանձնարարել բժիշկ Է. Բաղդասարյանին: Չար լեզուներն ասում են, որ Է. Բաղդասարյանը «քրտնաջան աշխատանք» է կատարել դրամահավաքի գործում: Մասնավորապես՝ լիցենզիայի, էլեկտրաէներգիայի գումարներ հավաքելու գործում: Իր ծառայությունների դիմաց 2 տարի ստացել է հոսանք (բնակվում է նույն շենքում), ինչպես նաեւ լրացուցիչ տարածք:
Ուր են վաուչերների գրանցման մատյանները, յուրաքանչյուրի անձնական գործը, ձեւակերպումները, սեփականաշնորհման վերաբերյալ ժողովի հիմքերը, հաշվապահական ձեւակերպումներն ու դրանց հիմքերը, վաուչերները հանձնելու բանկային անդորրագրերը, հաշվի համարները: Որտեղ է 23 միլիոն 922 հազար 381 դրամ գումարով դրան համարժեք 1200 հատ վաուչերների մուծման հիմքերը. բացարձակապես ոչինչ հայտնի չէ:
Հաշվապահությունում չկա ոչ մի փաստաթուղթ, թե այդ գումարները ինչ հաշվի համարով են մուծվել: Ըստ գլխավոր հաշվապահ Ջ. Նազարյանի հայտարարության, սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ Վ. Կույումջյանն իրեն ոչ մի փաստաթուղթ չի հանձնել: Իսկ թե ինչ է արել՝ իրեն ոչինչ հայտնի չէ: Առկա է նաեւ ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 7-ի թիվ 129 որոշումը, ըստ որի, դարձյալ Տիգրան Մեծի 29ա  օբյեկտը գնահատվել է այս անգամ 1 միլիոն 574 610 դրամ: Իմ տասնյակ խնդրանքներին ոչ մի պատասխան չի տրվել, չի տրվել պարզաբանում, թե դա ինչ գումար է, թե ինչպես կարող է գնահատված տարածքը նորից գնահատվել:
«Ժպիտ» կոոպերատիվի բաժնային ֆոնդը բաժանվել է կոոպերատիվի անդամներին հետեւյալ կերպ. յուրաքանչյուր 1 քմ տարածքի համար հաշվարկվել է 2 վաուչեր, յուրաքանչյուրը 20 000 դրամ արժողության:
Լ. Քոսյանին հասանելիք 25 քմ տարածքի համար հաշվարկվել եւ պահանջվել է 50 վաուչեր: Եվ հանկարծ 13 տարի հետո նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Կույումջյանը ներկայացնում է ինչ-որ բանաձեւ, թքած ունենալով սեփականաշնորհման վերաբերյալ ՀՀ գործող օրենքների վրա: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վ. Կույումջյանն իր «հայտնաբերած բանաձեւով» բացահայտ կերպով խախտել է բաժնային ֆոնդը օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ բաժանելու կարգը: Ինձ հետաքրքիր է, որտեղից «ծլեց» շատ սահմանափակ մտքի ու մտածելակերպի տեր «Նյուտոնը», որը հանկարծ գտավ, որ յուրաքանչյուր աշխատող 1 տարվա ստաժի դիմաց պետք է ներկայացնի 2,4 տոկոս վաուչեր: Նման հաշվարկի դեպքում Լ. Քոսյանը 25քմ տարածքի համար պետք է մուծեր 60 վաուչեր, այլ ոչ թե՝ 50: Ինչպիսի՜ «գթասրտություն» եւ «մարդասիրություն» Վ. Կույումջյանի կողմից: Փաստորեն, նա 10 վաուչեր զիջել է Լ. Քոսյանին…
Նման պարագայում Վ. Կույումջյանը եւ Ա. Թումանյանը համապատասխանաբար իրենց հասանելիք տարածքի 167,1 քմ-ի համար ստացել են 400,8 վաուչեր (8մլն դրամի չափ), այլ ոչ թե՝ 322,2 վաուչեր (6մլն 644 հազար դրամ գումար), իսկ 110քմ-ի համար 264 վաուչեր (5մլն 280 000 դրամ գումար), այլ ոչ թե 222,2 վաուչեր (4մլն 424 000 դրամ գումար), համաձայն ըստ իրենց նախնական հաշվարկների:
Վիճելի 611քմ տարածքը (որը կառավարության որոշման 8-րդ հոդվածի համաձայն՝ 20 տոկոսը տրվել է անհատույց, մինչդեռ այն հափշտակել են)  բաժանված է եղել կոոպերատիվի 22 անդամների միջեւ: Իսկ թե ինչո՞ւ է Կույումջյանն ապօրինի կարգով 6 անդամների ընդգրկել եւ նրանց տարածքներ հատկացրել, այդ առթիվ առկա են համապատասխան նյութեր… Վ. Կույումջյանի եւ Ա. Թումանյանի կողմից առկա են բազմաթիվ խարդախություններ եւ կեղծիքներ: Նշենք դրանցից մեկը. սեփականաշնորհումից 2-2,5 տարի անց խարդախությամբ հափշտակած 104քմ-ն իր եւ Վ. Կույումջյանի կողմից կոծկելու նպատակով 1998թ. հունիսի 22-ին ռուսերեն կազմել է կեղծ ակտ այն մասին, որ իբր ավելացել է 195 վաուչեր: Այն ձեւականորեն, այսինքն գոյություն չունեցող «փուչիկ վաուչերները» բաժանել են կոոպերատիվի 20 աշխատողներին, որից 18 բաժնետերերին՝ 10-ական, իսկ 2 բաժնետերերին՝ 7,5-ական վաուչեր: Նշված ակտը ստորագրվել է Կույումջյանի հանցագործությունները թաքցնելու մեծ փորձ ունեցող Է. Բաղդասարյանի եւ իրենց դրածո Վ. Գրիգորյանի կողմից: Այդ ձեւով Վ. Կույումջյանն ու Ա. Թումանյանը հափշտակել են 4,5 մլն դրամ արժողության տարածք եւ բաժանել 2-ի միջեւ:
Առկա են նրանց կողմից կատարված կեղծիքներ, հափշտակություններ, որպիսիք կարող են ընթացք ստանալ քրեական գործ հարուցվելու դեպքում:
Ըստ իրենց կանոնադրության 6.8 կետի համաձայն, 104քմ տարածքը պետք է համամասնորեն բաժանվեր 22 բաժնետերերի միջեւ:
Հաճախ ինձ լուրեր են հասնում պոլիկլինիկայի ներսի զրույցների վերաբերյալ, գուցե ոչ ճիշտ, գուցե ավելացված. «Նաջարյանը փոշմանել է»: Ասում են՝ ավելի լավ էր Լ. Քոսյանի 10քմ տարածքը տային նրան, քան թե այդքան ծախսերի տակ ընկնեին: Ըստ իրենց հաշվարկների, ոչ թե 10քմ, այլ մի քանի տասնյակ քմ ծախսեր են կատարել: Ինչպես ասում են՝ առանց կրակի ծուխ չի լինում:
Այսօր տարածքներ հափշտակած Վ. Կույումջյանը 400 000 ԱՄՆ դոլարի, իսկ Ա. Թումանյանը 300 000 ԱՄՆ դոլարի տեր են դառնում: 1քմ-ն վաճառվում է 2-2500 ԱՄՆ դոլարով: Մինչդեռ, Լ. Քոսյանը չի կարողանում իր վաստակած, հալալ քրտինքի 10քմ տարածքի տերը դառնալ, իսկ ճիշտ հաշվարկի դեպքում՝ 20քմ-ի տերը դառնալ: Իմ բարձրացրած հարցերը կարող են ստանալ լիարժեք եւ սպառիչ պատասխաններ միայն ու միայն քրեական գործ հարուցելու համապատասխան դատահաշվապահական, դատաապրանքագիտական, դատատեխնիկական եւ դատաձեռագրաբանական փորձաքննություններ նշանակելու դեպքում: Հավատում եմ եւ վստահ եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ, հարգարժան Ա.Հովսեփյանը օրենքով սահմանված կարգով կհանձնարարի ընթացք տալ այս ապօրինություններին եւ այն կլինի իր անմիջական վերահսկողության ներքո, կտրվի օբյեկտիվ ընթացք:

Հ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Լ. Քոսյանի ներկայացուցիչ,
իրավաբանական գիտությունների թեկնածու

«Առավոտը» տպագրել է   ներկայացրած հոդվածի չնչին մասը: Դուրս մնացած 50 էջից բաղկացած փաստերը պատրաստ ենք տրամադրել շահագրգիռ իրավասու անձանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել