Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արձագանք՝ «Առավոտին»

Ապրիլ 03,2010 00:00

«Առավոտի» մարտի 30-ի համարում «Միջպետական ճանապարհը քանդվել է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Մ4 միջպետական մայրուղու Տավուշի մարզի Հովք գյուղի մատույցներով անցնող հատվածում սողանք կա եւ ծավալվում է: Նյութին արձագանքել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: ՏԿՆ մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը տեղեկացրել է.«Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ 114+ 850 եւ կմ 115+ 300 հատվածը, որը գտնվում է Հովք գյուղի մոտակայքում, հունվար-փետրվարին առաջացած  սողանքի պատճառով դարձել է դժվարանցանելի: Տավուշի մարզպետարանում փետրվարի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության արդյունքում, հաշվի առնելով տեղանքի յուրահատկությունը, նպատակահարմար էր գտնվել շարունակական աշխատանքներ տանել գործող ճանապարհի անցանելիությունն ապահովելու ուղղությամբ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից, ի կատարումն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանի հանձնարարականի, «Ճաննախագիծ» նախագծային ինստիտուտը կատարել է նախնական ուսումնասիրություն, ըստ որի՝ ճանապարհի այդ հատվածի վերանորոգման համար նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 125,9 միլիոն դրամ: ՏԿ նախարարությունը նշված գումարի հատկացման համար նամակով արդեն դիմել է ՀՀ կառավարությանը: Այդ գումարը ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում, ճանապարհն ամբողջությամբ կվերանորոգվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել