Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գանձասար-770

Ապրիլ 03,2010 00:00

\"\"Այս տարի լրանում է Արցախի հռչակավոր Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Տարեդարձը նշվելու է բարձր մակարդակով։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից ստացված տեղեկությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարությունը նախատեսում է անցկացնել համերգներ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններում՝ տարբեր ծրագրեր, Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայագետների, պատմաբանների ու ճարտարապետների մասնակցությամբ գիտաժողով, ուխտագնացություններ: Նախատեսվում է նաեւ նկարահանել ֆիլմ, ստեղծել կայքէջ եւ այլն։ Հուլիսի 11–ին՝ Վարդավառի տոնին, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի ձեռամբ Գանձասարում կմատուցվի տոնական հանդիսավոր Սուրբ պատարագ։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238թթ.՝ Արցախի Ներքին Խաչեն գավառի գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի կողմից։ Եկեղեցու բացումը կատարվել է 1240թ. հուլիսի 22-ին՝ Վարդավառի տոնի օրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել