Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՆԱԿԱՆ»

Ապրիլ 03,2010 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր բաժանորդներին ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը: Ինքնասպասարկման օնլայն հնարավորությունը հաճախորդներին թույլ է տալիս վերալիցքավորել հաշիվը, ստուգել հաշվեկշիռը, կատարել վճարումներ, տեսնել մանրամասն հաշիվը, կառավարել սակագնային պլանները եւ տրամադրվող ծառայությունները: Ակտիվացնել եւ ապաակտիվացնել դրանք, 1 սակագնային պլանից անցնել մյուսին, վերահասցեավորել զանգերը, «Իմ աշխարհը» սակագնային պլանի ցանկում ավելացնել կամ փոխել հեռախոսահամարներ, հաշվեկշռի վրա առկա գումարը փոխանակել վավերականության ժամկետի հետ, ձեռք բերել ինտերնետ փաթեթներ, ինչպես նաեւ «Օնլայն SMS» ծառայության միջոցով ուղարկել հաղորդագրություններ: Այս պորտալի վրա առաջարկվող ծառայությունների ցանկը շարունակաբար կընդլայնվի:
Պորտալ կարելի է մուտք գործել առանց սահմանափակումների: Գրանցվելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել SMS բառը 111 կարճ համարին: Քիչ անց բաժանորդը կստանա գաղտնաբառ, որով կարող է մուտք գործել իր էջը եւ օգտվել պորտալի ընձեռած բոլոր հնարավորություններից: 111 համարին ուղարկած 1 SMS-ի արժեքը 20 դրամ է (ներառյալ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել