Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, «Առավոտը» տեղեկություններ ստացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվելու մասին: Վարչապետի օգնական Արամ Անանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան՝ հավաստիացրել է, թե նա ընդամենը բժշկական զննության է ենթարկվել, եւ որ վարչապետի ինքնազգացողությունը ներկայումս լավ է: Բայց փաստն այն է, որ Տիգրան Սարգսյանը երեկ ավելի քան 7 ժամ գտնվել է բժշկական կենտրոնում: Ուշ երեկոյան նրան են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նաեւ կառավարության անդամներ: Ըստ ոչ պաշտոնական՝ «Առավոտի» ունեցած տեղեկությունների, Տիգրան Սարգսյանը
սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: