Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը աշխարհի 2011 թվականի առաջնության խմբային մրցաշարում կրեց յոթերորդ անընդմեջ պարտությունը եւ միավորների զրոյական արդյունքով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Մեր աղջիկները հյուրընկալվելիս Տոչա քաղաքում, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարության կայքէջը, 0:7 հաշվով պարտվեցին Պորտուգալիայի ընտրանուն: Խմբային մրցաշարի վիճակագրությունը խիստ մտահոգող է: Հայաստանի կանանց ազգային հավաքականը սեփական դարպասն ընդունել է 39 գնդակ՝ դրանց պատասխանելով ընդամենը մեկով:
Օգոստոսին խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ, որում պորտուգալուհիները հյուրընկալվելու են մեզ, մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.
1. Իտալիա 6 5 1 0 29-2 16
2. Ֆինլանդիա 5 4 1 0 16-1 13
3. Պորտուգալիա 5 2 0 3 12-6 6
4. Սլովենիա 5 2 0 3 6-16 6
5. Հայաստան 7 0 0 7 1-39 0