Երեկ Երեւանում լուրեր էին պտտվում, թե Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել սկանդալով ավարտված մենամարտում հաղթողի կոչումն, ի վերջո, շնորհվել է հայ բռնցքամարտին: Ըստ այդ լուրերի՝ մարտից հետո անցկացված բժշկական հետազոտության ժամանակ ամերիկացի բռնցքամարտիկի մոտ արգելված դեղամիջոցի՝ դոպինգի առկայություն է հայտնաբերվել:
Սակայն իրականությունն այն է, որ դա ընդամենը թերթերից մեկում հրապարակված ապրիլմեկյան կատակի արձագանքն էր: Ընդ որում, այդ թերթում մի շարք նման կատակներ կային, եւ բոլորի տակ նշում էր արված, որպեսզի ընթերցողը խաբվի, բայց՝ ընդամենը մի քիչ…
Ուղղակի մեր համաքաղաքացիներին այդ տեղեկությունն այնքան էր դուր եկել, որ շրջանառել էին՝ որպես իրականություն: