BBC-ի մատուցմամբ՝ Եմենի բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել: Ոստիկանության տվյալներով, փախուստի դիմած 40 կալանավորների թվում կան նաեւ երկրի հարավային շրջանների անջատողականներ եւ «Ալ-Քաիդա» խմբավորման իսլամիստներ: Որոշ տեղեկությունների համաձայն, փախուստին նախորդել է բանտի պատերի մոտ տեղի ունեցած մի հզոր պայթյուն:
Հիշեցնենք, որ 2006թ.-ին նույն բանտում տեղի էր ունեցել զանգվածային փախուստի եւս մեկ դեպք, եւ «փախստականները» դարձյալ «Ալ-Քաիդայի» անդամներ էին: