Գերմանիայում PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) կողմնակից քրդերը Ֆրանսիայում, Իտալիայում եւ Բելգիայում իրենց հայրենակիցների նկատմամբ իրականացվող ձերբակալությունների դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Սակայն, թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Լուդվիգսբուրգ քաղաքում քրդերի կազմակերպած բողոքի ցույցը ոստիկանությունը ցրել է: Փողոցներով փախչող PKK-ի կողմնակիցները քարկոծել են ավտոմեքենաներ եւ խանութներ: Անկարգությունների ընթացքում երկու հոգի ձերբակալվել է, մեկ ոստիկան վիրավորվել է: News.am-ը հիշեցնում է, որ Գերմանիայի անվտանգության ուժերը նախորդ տարվանից ի վեր մոտ 150 քրդական կազմակերպություններում ստուգումներ են իրականացրել եւ PKK-ի ֆինանսավորման մեղադրանքով մեծ թվով քրդերի բերման են ենթարկել: