Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Սարգիս Սահակյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյին եւ քննարկել Բելառուսի Մոգիլյովի մարզի եւ Արագածոտնի միջեւ հնարավոր համագործակցության հարցը:
Սարգիս Սահակյանի ղեկավարած պատվիրակությունը Մոգիլյովում կլինի մայիսի 24-27-ը: Մոգիլյովում է գտնվում հանրահայտ «Բելազ» ընկերությունը, մարզում կան նաեւ սարքաշինական, գինու գործարաններ: Սարգիս Սահակյանը դեսպանին ասել է, որ Արագածոտնը Բելառուսին կարող է առաջարկել կաթնամթերք, մրգեր ու բանջարեղեն: Իսկ ահա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի հետ Արագածոտնը արդեն համագործակցում է եւ օրերս մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են Հադրութ եւ 400 տնկի նվիրել հադրութցիներին` 200 հատ խնձորի, 100-ական դեղձի եւ սալորի: