Մարտի 31-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ սուր-կտրող-ծակող գործիքից ստացած «որովայնի շրջանի թափանցող վերք» ախտորոշմամբ՝ անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել 1991թ. ծնված Հունան Ա.-ն։ Ապրիլի 1-ին, ժամը 02.15-ին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երեւանյան փողոցում վիճաբանության ժամանակ Հունան Ա.-ին դանակահարել է 1993թ. ծնված Արսեն Ա.-ն։ Նույն օրը, ժամը 02.45-ին, Արսեն Ա.-ի տան բակից հայտնաբերվել է հանցագործության գործիք գաղտնի փականով դանակը։ Ոստիկանությունից հայտնում են, որ Արսեն Ա.-ն բերման է ենթարկվել բաժին։ Կատարվում է նախաքննություն։