Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՍՏՈՒԳԵԼ, ՎԵՐԱՀՍԿԵԼ ԵՆ

Ապրիլ 02,2010 00:00

Օրերս Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակիցները այդ համայնքի խանութներում «ռեյդ» են կազմակերպել: Ստուգել են վաճառողների հագուստից սկսած՝ մինչեւ ապրանքների ժամկետների մակնշումները: Այդ առիթով «Առավոտի» խմբագրություն էին ահազանգել Նոր Նորքում գործունեություն ծավալող որոշ տնտեսվարողներ, որոնք հասկանալի պատճառներով չէին ցանկանում, որպեսզի իրենց անունները հրապարակվի, նրանք դժգոհեցին, որ ստուգում իրականացնող աշխատակիցները օբյեկտի տերերին ստուգման թույլտվության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ ցույց չեն տվել: Մինչդեռ, ՀՀ վարչապետի հայտնի որոշումից հետո, ստուգող մարմիններն իրավունք չունեն մինչեւ 70 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարող օբյեկտներում առանց վարչապետի հատուկ հանձնարարության ստուգում իրականացնել: Վաճառականները մեզ հետ զրույցում ասացին, որ նրանք ոչ մի հանձնարարական չեն ունեցել իրենց հետ:

Այս առնչությամբ, Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնից մեզ պարզաբանեցին, որ Նոր Նորքի վարչական շրջանի խանութներում եւ առեւտրի ու հանրային սպասարկման այլ օբյեկտներում իրենք, համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 17.1 հոդվածի պահանջների եւ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարության, պարբերաբար իրականացնում են հսկողություն՝ առեւտրի կանոնների խախտումներ հայտնաբերելու նպատակով, իսկ հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվում է արձանագրություն՝ համաձայն «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենքի 158-րդ հոդվածի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել