Այս վիրավոր ծառերը գտնվում են Աջափնյակ համայնքի Լենինգրադյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկում: Թե ինչ նպատակով են առողջ ծառերը կեղեւազրկել, դժվար է ասել: Բայց մի բան պարզ է. ծառերի տարածքը հարմար է առեւտրի տաղավար տեղադրելու համար, հատկապես որ՝ հարեւանությամբ գործում են նման տաղավարներ: Եվ չի բացառվում, որ այդ տարածքի վրա աչք դրած մեկը ծառերն այդ օրը գցելով՝ նպատակ է դրել դանդաղ մահ պատճառել դրանց, որպեսզի անաղմուկ ազատվի ծառերից:
Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ