Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԲԵՐՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ

Ապրիլ 02,2010 00:00

\"\"

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը երեկ «Ազդակ» ակումբում, ըստ «7 օր»-ի, հայտարարել է, որ մարտի 1-ի դեպքերի հետ այնքան քաղաքական թատրոն խառնվեց, եւ զոհերի անունն այնքան շահարկվեց, որ այդ դեպքերի մասին լսելիս հայ հասարակությունն այլեւս չի արձագանքում։ Մարտի 1-ի զոհերի հարազատներն էլ, Ալվարդ Պետրոսյանը հնարավոր է համարում, որ գալիս են ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, այլ նրանց բերում են։ «Հայ հասարակությունը մարտի 1-ը առ այսօր ոչ միայն չի մոռացել, այլեւ լացում եւ մղկտում է անմեղ զոհերի համար: Մարդիկ մեր՝ զոհերի հարազատներիս ձեռքը սեղմում եւ ցավակցում են ամենուր, որտեղ մեզ դեմքով ճանաչում են, հպարտանում են մեր որդիներով: Այլ հարց է, որ Ալվարդ Պետրոսյանը դրան չի արձագանքում: Նա չարաչար սխալվում է, նաեւ՝ մեր հարցում: Մենք ընդդիմության հանրահավաքներին գնում եւ 2008-ի մարտի 1-ին էլ գնացել ենք մեր ցանկությամբ, որովհետեւ մտածում ենք մեր երեխաների եւ թոռների ապագայի համար: Մարդկանց ստիպում են գնալ միայն Սերժ Սարգսյանի եւ իշխանական կուսակցությունների հանրահավաքներին»,- երեկ ի պատասխան պատգամավորի հայտարարության՝ ասաց մարտի 1-ի զոհերից մեկի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել