Լրահոս
Օրվա լրահոսը

Մարադոնայի շունը կծել է նրա դեմքը

Ապրիլ 01,2010 00:00

\"\"Երեկ իսկական ողբերգություն է տեղի ունեցել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի հետ. Մարադոնայի մի քանի շներից մեկը կծել է նրա դեմքը։ Նրան տեղափոխել են Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկը, որտեղ անմիջապես վիրահատել են: Առայժմ հայտնի չէ, թե որքանով են լուրջ Մարադոնայի վնասվածքները, եւ արդյո՞ք դրանց պատճառով Մարադոնան չի կարող շարունակել աշխատանքը Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հիշեցնենք, որ Մարադոնայի գլխավորությամբ Արգենտինան նվաճել է հունիսին մեկնարկելիք աշխարհի առաջնության եզրափակիչին մասնակցելու իրավունք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել