Օրերս Անգլիայի պրեմիեր լիգան միջազգային հեռուստահեռարձակման իրավունքները վաճառել է ռեկորդային՝ 1,5 միլիարդ եվրոյով: Ներկայացնում ենք Եվրոպայի լավագույն ազգային լիգաների՝ հեռուստահեռարձակումից ստացած եկամուտների ցուցակը:
Երկիր գումարը մրցաշրջան տարեկան գումարը
Անգլիա 3538 մլն եվրո երեք 1179 մլն եվրո
Իտալիա 1822 մլն երկու 911 մլն
Ֆրանսիա 2672 մլն չորս 668 մլն
Գերմանիա 1648 մլն չորս 412 մլն
Թուրքիա 1041 մլն չորս 260 մլն
Հոլանդիա 300 մլն երեք 100 մլն
Հունաստան 162 մլն երեք 54 մլն
Լեհաստան 100 մլն երեք 33 մլն
Ռումինիա 85 մլն երեք 28 մլն
Ռուսաստան $100 մլն չորս $ 25 մլն
Շոտլանդիա 75 մլն հինգ 15 մլն
Բելգիա 45 մլն երեք 15 մլն
Իսպանիայի «Բարսելոնն» ու «Ռեալը» իրենք են հեռուստահեռարձակման իրավունքները վաճառում 240 մլն եվրոյով, եւս 500 մլն եվրո բաժանվում է 20 ակումբների միջեւ:
Պորտուգալիայի «Բենֆիկան», «Սպորտինգը» եւ «Պորտուն» իրավունքները վաճառում են մոտ 24 մլն եվրոյով, որի գրեթե կեսը բաժին է հասնում 16 ակումբների: