Ռուսական Fightnews.ru կայքէջը մի հետաքրքիր հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որի բովանդակությունը հետեւյալն է: Եթե Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել ռեւանշ մրցամարտ կայանար («Super Six»-ի շրջանակներում, որքան տեղյակ ենք, նման բան չի նախատեսվում: Ա. Հ), ինչպե՞ս կավարտվեր:
Հարցմանը պատասխանել է 123 հոգի եւ արդյունքում ստացվել է այսպիսի պատկեր:
Դիրրելը կհաղթեր միավորներով՝ 35%,
Դիրրելը կհաղթեր նոկաուտով՝ 5%,
Աբրահամը կհաղթեր միավորներով՝ 0%,
Աբրահամը կհաղթեր նոկաուտով՝ 56%,
Կգրանցվեր ոչ-ոքի՝ 2%,
Մարտը կրկին կընդհատվեր՝ 2%: