Ճանաչված գրող, հրապարակախոս, բանաստեղծ Ռոբերտ Կարայանին հարկ չկա ներկայացնելու: Նրա գրական վաստակին շատերն են անդրադարձել: Կբերենք միայն ակադեմիկոս, գրականագետ Սեւակ Արզումանյանի խոսքը. «Եթե Ռոբերտ Կարայանի ստեղծածը գրականություն բերեր մեկ ուրիշը եւ ոչ թե` ըմբոստ ու մեր չարագույժ ժամանակները եւ պետական բարձրաստիճան այրերին անողոք քննադատող, կրակոտ հրապարակախոս Ռոբերտ Կարայանը, ապա նա վաղուց արժանացել էր բազում մրցանակների, դափնիների ու փառաբանվել…»: Ռ. Կարայանը չափածո զվարճալի բառախաղեր էլ ունի, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ընթերցողին: «Ապրիլի մեկն է/ Իրար ձեռք սեղմենք,/ Կատակ ու ծիծաղ/ Տանենք տուն ու թաղ …/, Պարենք միասին՝/ Շուրջը Մասիսի/… Ապրիլի մեկն է / իրարու օգնենք…»: Կարայանի խոսքով՝ նորահայտ ժանրով ստեղծագործության մի կտրոր եւս. «Օրինակա՞ն, թե՞ հորինական/: Կորո՞վ տալ, թե՞ որոտալ: / Նպաստե՞լ, թե՞ նվաստել:/ Բանակի՞ց, թե՞ շահակից: / Սիրտ բանա՞լ, թե՞ սպառնալ» եւ այլն: