Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԲՈՂՈՔԵՑԻՆ

Ապրիլ 01,2010 00:00

Մարտի 6-ին «Գոլոս Արմենիի» թերթում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտներ Արշակ Կարապետյանն ու Լուսինե Գեւորգյանը «բաց նամակ» էին հղել ՀՀ նախագահին, որտեղ քննադատում էին նույն ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին: Մի «բաց նամակ» էլ երեկ նրանք «Առավոտին» են ուղարկել, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ նախագահին օրերս մամուլում հասցեագրած «բաց նամակը» մնացել է անարձագանք: Ավելին, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին հաջողվել է «դաբրո» ստանալ (իր խոսքերով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարից, ում որդին ուսանում է նույն ֆակուլտետում) եւ ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչի մրցույթում նույն ամբիոնում զրո  ձայն ստացած թեկնածուին այսօր կայանալիք ԵՊՀ գիտխորհրդի նիստի որոշմամբ պարտադրել ամբիոնին: Ի դեպ, ԵՊՀ գիտխորհրդի նիստին մասնակցելուց  շատերն արդեն հրաժարվել են…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել