Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոց՝ հայի անունով

Ապրիլ 01,2010 00:00

Օրերս Սանկտ Պետերբուրգի հայկական թիվ 259 դպրոցում անցկացվեց աշակերտական գիտաժողով, որի ընթացքում բարձրդասարանցիները ներկայացնում էին ռուսական կայսրության պատմությունը եւ շեշտում հայազգի Լորիս Մելիքովի անունը: «Ռուսաստանը հայտնվեց ծանր վիճակում: Այդ իրավիճակից դուրս գալու համար ստեղծվեց գերագույն հետաքննական հանձնաժողով, որն էլ Ալեքսանդր 2-րդը վստահեց Լորիս Մելիքովին»,- ասվում էր զեկուցման մեջ: «Կոմս Միքայել Տարիելի Լորիս-Մելիքովը ծնվել է 1825թ. Թիֆլիսի հայկական ազնվականների ընտանիքում: Կրթություն է ստացել Մոսկվայում եւ Պետերբուրգում, մասնակցել ռուս-թուրքական պատերազմին, իսկ կայսրության համար դժվարագույն ժամանակաշրջանում ստանձնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը»,- պատմում էր 11-րդ դասարանցի Զինան: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, նման դպրոցական գիտաժողով անցկացվում էր արդեն 2-րդ անգամ եւ, ինչպես նշում էին կազմակերպիչները, այդ գիտաժողովի նպատակն է հիշել եւ հիշեցնել Ռուսական կայսրությունում հայ ժողովրդի վառ ներկայացուցիչներին:
Զեկուցումներից հետո կազմակերպվել էր մտքերի փոխանակություն՝ նվիրված Լորիս Մելիքովին, իսկ երբ գիտաժողովն ավարտվեց, դպրոցի տնօրենը բացահայտեց գաղտնիքը. ըստ նրա, եղել է առաջարկություն այդ դպրոցն անվանել Լորիս Մելիքովի անունով: Այդ խնդրանքով դպրոցի տնօրինությունն արդեն դիմել է կրթության կոմիտե եւ շրջանի ղեկավարությանը: Եթե ամեն ինչ ստացվի, Լորիս Մելիքովը պատմական հայտնի քաղաքական դեմք լինելուց բացի, կդառնա առաջին հայը, ում անունով կկոչվի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի դպրոցներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել