Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Ապրիլ 01,2010 00:00

Պակիստանի հյուսիս-արեւելքում գտնվող Խայբեր շրջանում տեղակայված ռազմական ճամբարի վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել է այդ երկրի բանակի ամենաքիչը հինգ զինծառայող, 15-ը վիրավորվել է:
BBC-ի մատուցմամբ, զինվորական հրամանատարությունը հայտարարել է, թե հարձակմանը մասնակցել է մինչեւ 60 գրոհային, որոնք զորամասի պատը քանդել են պայթուցիկներով լեցուն ավտոմեքենան պայթեցնելու ճանապարհով: Պակիստանի զինվորականները նաեւ պնդում են, որ պայթյունից հետո ամբողջ գիշեր շարունակված մարտի ժամանակ սպանվել է 25 գրոհային: «Թալիբան» շարժումը որեւէ կերպ չի արձագանքել այդ տեղեկատվությանը, թեեւ Պակիստանի զինվորական հրամանատարության ենթադրությամբ՝ հարձակման հեղինակը հենց այդ շարժումն է:
Հիշեցնենք, որ այդ երկրի բանակը արդեն մի քանի ամիս է, ինչ գրոհայիններին ոչնչացնելու նպատակով ոչ մեծ գործողություններ է իրականացնում հենց այդ՝ Խայբերի շրջանում: Արդյունքում զգալիորեն նվազել են թալիբների կողմից Փեշավարի տարածաշրջանի եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին մատակարարող շարասյուների վրա տեղի ունեցող հարձակումները, եւ հակառակը՝ ավելացել են Պակիստանի կառավարական զորքերի վրա հարձակումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել