Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱԿԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ Yahoo-Ի ԷԼՓՈՍՏԵՐԸ

Ապրիլ 01,2010 00:00

Չինաստանում եւ Թայվանում օտարերկրյա թղթակիցների՝ Yahoo-ում ունեցած էլեկտրոնային փոստերի հասցեները չին հակերների կողմից ենթարկվել են հարձակման: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Պեկինում օտարերկրյա թղթակիցների ակումբը, որի տվյալներով, միայն վերջին շաբաթների ընթացքում կոտրվել է ութ էլեկտրոնային հասցե:
Նման հարձակումներ նախկինում էլ են եղել. վերջերս հարձակման էին ենթարկվել նաեւ Google-ին պատկանող Gmail-ի էլ. փոստային հասցեները: Հենց դա էր եղել ընկերության եւ Չինաստանի իշխանությունների միջեւ առաջացած հակադրության պատճառը: Yahoo ընկերության ներկայացուցիչը դատապարտել է այդօրինակ կիբերհարձակումները: Այդուհանդերձ, Չինաստանում օտարերկրյա թղթակիցների ակումբը քննադատել է նաեւ Yahoo-ին՝ հայտարարելով, որ ընկերությունը ոչինչ չի արել՝ իր օգտագործողներին ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնելու համար. «Նա չի պատասխանել մեր հարցերին, որոնք վերաբերել են հարձակումներին, նաեւ չի տեղեկացրել այն օգտագործողներին, որոնց էլ. հասցեները կոտրվել են»: Հիշեցնենք, որ չին հակերների կողմից մասնավորապես Gmail-ի վրա կատարած հարձակումները ստիպել էին, որ Google-ն իր ինտերնետ-թրաֆիկը փոխանցի Հոնկոնգի գրաքննության չենթարկվող կայք՝ այն բանից հետո, երբ այս տարվա հունվարին կոտրվել էին չին իրավապաշտպանների էլեկտրոնային հասցեները: Բոլոր այդ դեպքերին առնչություն ունենալու հանգամանքը Չինաստանի իշխանությունները կտրականապես հերքել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել