Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման պատրաստ չէ ամիսներով սպասել ՄԱԿ-ի որոշմանը

Ապրիլ 01,2010 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուզում է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմը մտցվի արդեն մոտակա շաբաթներին: «Ես չեմ պատրաստվում ՄԱԿ-ի պատժամիջոցների սահմանմանը ամիսներով սպասել»,- հայտարարել է Օբաման իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, այդ հայտարարության հետ համաձայնել է նաեւ Սարկոզին՝ պնդելով, թե կոշտ որոշումներ ընդունելու ժամանակն է: ԱՄՆ նախագահը միաժամանակ շեշտել է, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգները ակտիվ աշխատանքներ է վարում միջազգային գործընկերների, ներառյալ՝ Ռուսաստանի հետ, որը ավելի շուտ պատկանում էր կոշտ միջոցների հարցում տատանվող երկրների թվին, եւ փորձում է նրանց համոզել Իրանի նկատմամբ այդ պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մեջ: «Ես ասել էի, որ եթե Իրանը մինչեւ անցյալ տարեվերջ առաջընթացի ճանապարհով չգնա, ապա պետք է պատժամիջոցներ կիրառել: Ես հույս ունեմ, որ այդպիսի որոշման մենք կհանգենք այս գարնանը»,- ասել է Օբաման՝ խոստովանելով, թե այդ հարցում միջազգային համաձայնության հասնել դեռ չի հաջողվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել