Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը որոշեց մեկնել ԱՄՆ

Ապրիլ 01,2010 00:00

\"\"Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փոխել է իր որոշումը եւ ապրիլի 12-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Sky Turk-ը:
Աղբյուրի մատուցմամբ, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ չի մեկնելու ԱՄՆ՝ ապրիլի 12-13-ին կազմակերպվելիք միջուկային անվտանգության համաժողովին մասնակցելու, եւ որ իր փոխարեն Վաշինգտոն կմեկնի մեկ այլ թուրք պաշտոնյա: Թուրքական Sky Turk-ի փոխանցմամբ, սակայն, Էրդողանը փոխել է որոշումը եւ կմասնակցի Բարաք Օբամայի նախաձեռնությամբ կազմակերպվող միջուկային համաժողովին: Էրդողանը Վաշինգտոն կմեկնի համաժողովից մեկ օր առաջ եւ իր հետ կտանի նաեւ Վաշինգտոնից ետ կանչած դեսպան Նամըք Թանին:
Թուրքական Internethaber-ը իր հերթին տեղեկացնում է, որ Էրդողան-Օբամա հանդիպումը շատ կարեւոր է, քանի որ Օբամայի ապրիլի 24-ի ելույթից առաջ տեղի ունենալիք հանդիպմանը կքննարկվի նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել