Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՆ ԸՆԴԴԵՄ ՓԱՐԱՋԱՅԻ

Ապրիլ 01,2010 00:00

Բելգիայի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել հասարակական վայրերում փարաջա եւ դեմքը ծածկող այլ հագուստներ կրելն արգելող օրինագիծը։ Օրենքը խախտելու դեպքում սպառնում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում։ Այս մասին տեղեկացնում է «Lragir.am»-ը՝ վկայակոչելով «Ֆրանս պրես»-ը:
Եթե օրինագիծն ընդունվի, Բելգիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը նման օրենք է ընդունում։ Այն կարող է նաեւ նախադեպ դառնալ, քանի որ Եվրոպայի շատ երկրներում, այդ թվում Գերմանիայում ու Ֆրանսիայում նման տրամադրությունները վերջին շրջանում ուժգնանում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել