Անկարայի փաստաբանների գրասենյակի անդամ Բենդել Ջելիլ Էզմանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել է Անկարայի դատարան:
Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով «Milliyet»-ը, փաստաբան Բենդել Ջելիլ Էզմանն իր հայցադիմումով պահանջում է «ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թալեաթ փաշային եւ անվանափոխել նրա պատվին անվանակոչված բոլոր փողոցները»:
«Նման դատավարություն առաջին անգամ է սկսվում: Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության եւ անցյալի հետ»,- հայտարարել է փաստաբան Էզմանը, որը ժամանակին մասնակցել է նաեւ Թուրքիայում մեկնարկած «Հայերից ներողություն եմ խնդրում» ստորագրահավաքի արշավին: Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե «չե՞ք վախենում ձեր քայլի առնչությամբ հնարավոր հակազդեցություններից»՝ թուրք փաստաբանը հայտարարել է. «Եթե ինձ հետ մի բան պատահի, դա կլինի Աստծո կամոք»: