Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ

Ապրիլ 01,2010 00:00

www.report.am-ը տեղեկացնում է, որ Լոս Անջելեսում արյունոտ հաշվեհարդար են տեսել հայ ընտանիքի հետ: Մարտի 26-ին կրակոցով սպանվել է 38-ամյա Կարինե Հակոբյանը, որի դին մեքենայի մոտ հայտնաբերել է 14-ամյա դուստրը: Շուրջ մեկ տարի առաջ սպանվել էին նաեւ ընտանիքի այլ անդամներ՝ ամուսինը՝ 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը, եւ դուստրը՝ 9-ամյա Լուսինե Սաֆարյանը: Ոստիկանությունը դեռ չի պարզել արյունոտ հաշվեհարդարի պատճառները եւ խոստացել է 75 հազար դոլար պարգեւատրում՝ որեւէ տեղեկատվության դիմաց:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունում, Սաֆարյանների ընտանիքը հանցագործ աշխարհի հետ որեւէ կապ չի ունեցել: Նրանք Միացյալ Նահանգներ են տեղափոխվել 2003 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել