Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆԸ, ԱՐՄԵՆԸ ԵՎ ԱՐՄԵՆԸ

Ապրիլ 01,2010 00:00

Լուսանկարը մոտ մեկ տարվա վաղեմություն ունի: Նկարում երեք պաշտոնյա են, երեքն էլ՝ Արմեն: Ձախից աջ՝ Դիլիջանի քաղաքապետ Սանթրոսյան, ՀՀ տարածքային կառավարման նախարար Գեւորգյան, Տավուշի մարզպետ Ղուլարյան:
Երեքն էլ՝ Արմեն: Երկուսը՝ նշանակովի, մեկը՝ ընտրովի: Երկուսը՝ հանրապետական, մեկը՝ անկուսակցական, երկուսը՝ մարզից, մեկը՝ Երեւանից: Երկուսը՝ տասը տարուց ավելի իշխանության մեջ, մեկը՝ տասը տարուց պակաս: Երկուսը՝ քառասունն անց, մեկը՝ մինչեւ քառասուն տարեկան: Երկուսը՝ փողկապով, մեկը՝ առանց: Երկուսը՝ բարձրագույն կրթությամբ, մեկը՝ գիտությունների թեկնածու: Դեռ էլի կարելի է շարունակել:
Արմենը տարածված անուն է հայերի շրջանում: Արմեններ շատ կան նաեւ Հայաստանի իշխանության տարբեր մակարդակներում: Այս Արմենների կողքին կարող են լինել ՀՀ էներգետիկայի նախարար Մովսիսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Աշոտյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Երիցյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Հարությունյանը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել