Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԸ ԿԴԻՄԻ՞

Ապրիլ 01,2010 00:00

Վարդենիսի զորամասում 2007թ. օգոստոսին անհայտ հանգամանքներում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը մերժեց ՊՆ քննչական վարչության ավագ դատախազ Հարութ Հարությունյանի վերաքննիչ բողոքը: Տուժողի իրավահաջորդները վերաքննիչ բողոք չէին բերել, ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ օրվա համարում: Պարզ չէ, սակայն, դատախազը կդիմի՞ ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ այս գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա հունվարին դադարեցրել է ծառայողական անփութության մեղադրանքով կալանված Ռուստամ Ասատրյանի եւ Կարեն Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել