Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ՝ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԴԵՄ

Ապրիլ 01,2010 00:00

ՀՀ կառավարության 1995թ. նոյեմբերի 24-ի թիվ 83 որոշման հիման վրա «Ժպիտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկա» վարձակալական ձեռնարկության արտադրական կոոպերատիվը սեփականաշնորհվել է աշխատավորական կոլեկտիվի կողմից, որի հիման վրա էլ գրանցվել է «Ժպիտը»: ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչությունը 1995թ. դեկտեմբերի 28-ին թիվ 2220 գրությամբ «Ժպիտի» կոլեկտիվին արել էր առաջարկություն՝ 23 միլիոն 922 հազար 381 դրամ գումարով օբյեկտը գնելու մասին: Կոլեկտիվը 15-օրյա ժամկետում պարտավոր էր ներկայացնել մի շարք փաստաթղթեր: Թե ինչպես աշխատողները տարածքից չզրկվելու համար ներկայացրին իրենց «վաուչերները», բացահայտեց ՀՀ դատախազության երկարամյա աշխատակից, իրավաբանական գիտությունների թեկնածու, դատախազության պատվավոր աշխատակիցը: Կենսաթոշակառու դատախազի հրապարակումը կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել