Վերջերս մեր կառավարությունը մի որոշում կայացրեց, ըստ որի՝ Հայրենական պատերազմի բոլոր ողջ մնացած վետերանները կարող են ստանալ ԽՍՀՄ խնայբանկերում ներդրած իրենց ավանդները: Դա ճիշտ որոշում է եւ հասարակությունը հավանություն է տալիս նման վերաբերմունքին: Ցավալի է միայն, որ այդ արտոնություններից չեն կարող օգտվել այն վետերանները, որոնք հեռացել են այս աշխարհից՝ վիրավորանքը սրտում, քանի որ չստացան իրենց ներդրած գումարները: Կարծում եմ, որ ավելի արդար կլինի, եթե նման փոխհատուցում ստանան նաեւ մահացած պատերազմի վետերանների ժառանգները: Գուցե կառավարությունը ուշադրություն դարձնի այս առաջարկին: