Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է

Ապրիլ 01,2010 00:00

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող, 3 տարվա ազատազրկման դատապարտված, Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը որովայնի շրջանում ունի սուր ցավեր: Դեռ անցյալ տարի նա դիմել էր ՔԿՀ վարչակազմին՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու եւ բուժզննման ենթարկվելու խնդրանքով, սակայն տեղափոխել էին դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց:
Ստուգման ժամանակ նրա մոտ կասկածել էին շագանակագեղձի քաղցկեղ, ինչը, բարեբախտաբար, չի հաստատվել:
Երեկ Սարգիս Հացպանյանը «Առավոտին» ասաց, որ ցավեր ունի լյարդի, լեղապարկի, 12-մատնյա աղիի շրջանում, եւ սնունդը շատ հաճախ չի մարսում՝ փսխում է: Ի դեպ, վերջին 3 ամիսներին նա միայն ապուր է ուտում եւ ընդունում դեղեր:
«Վրեժխնդիր են լինում, երբ տեսնում են, որ ոտքի վրա եմ, իրենց առաջ վիզ չեմ ծռում, թույլ չեմ տալիս նսեմանալ: Շատ դատապարտյալներ ազատազրկման վայրից դուրս գալուց հետո կունենան առողջության հետ կապված խնդիրներ: Նրանց նման փորձում եմ գերմարդկային ճիգերով դիմանալ, ինձ բաժին ընկած փորձությունը պատվով տանել:  Ի վերջո, ճակատագրին դեմ չեմ գնա»,- ասում է Ս. Հացպանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել