Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Ապրիլ 01,2010 00:00

Արձագանքելով «Առավոտի» նախորդ համարում հրապարակված «Եվրամիության ճանապարհին էլ կմնանք» հրապարակմանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին. «Քաղաքացի Ժորա Հակոբյանը ընդունելության է եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի մոտ՝ ներկայացնելով սովորական թղթերի վրա գրված դեղամիջոցների ցանկ: Նախարարը, որպես բարի կամքի դրսեւորում, քաղաքացուն խոստացել է աջակցել դեղորայքով՝ պայմանով, որ նա ներկայացնի իր անվամբ տրված՝ բժշկի կնիքով հաստատված դեղատոմս: Ինչ վերաբերում է նախարարի խորհրդական Հայկ Մուրադյանի կողմից քաղաքացուն «ցրելուն», ապա տեղեկացնենք, որ նման բան չի եղել, ուղղակի մինչ օրս պարոն Հակոբյանը նախարարի խորհրդականին չի տրամադրել պահանջվող դեղատոմսը, դրա փոխարեն բողոքներով դիմելով տարբեր պետական մարմինների եւ ԶԼՄ-ների: Մեկ անգամ եւս հավաստում ենք նախարարության պատրաստակամությունը՝ օգնելու քաղաքացուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել