Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԼԱՑ ԵՂԵԼ

Ապրիլ 01,2010 00:00

16 հազար ընտանիք հանվել է ընտանեկան նպաստ ստացողների ցուցակներից: Երեկ այս մասին ասուլիսին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը՝ պատասխանելով «Արմինֆոյի» թղթակցի հարցին: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ ընտանիքներն ավելի շատ եկամուտներ են ստանում եւ չեն համապատասխանում «Փարոս» համակարգի սահմանված չափանիշներին: Նախարարը հավաստիացրել է, որ ստուգումները կշարունակվեն: Նշենք, որ երեկ Սոցիալ-տնտեսական վերլուծությունների խորհրդատվական կենտրոնի (SEAC) ղեկավար Նունե Եղիազարյանը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ Հայաստանի աղքատ ընտանիքների 60%-ը չի դիմում ընտանեկան նպաստներ ստանալու համար: Ուշագրավ է, որ չեն դիմում, քանի որ չեն վստահում նախարարությանը կամ ամաչում են իրենց սոցիալական դրության համար: Նախարարը հայտարարել է, որ տեղյակ չէ այդ հետազոտություններին եւ կառավարությունն իր տվյալներն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել