Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդահամարը կանցկացվի՝ ամեն դեպքում

Ապրիլ 01,2010 00:00

«Ինչ էլ լինի, փորձնական մարդահամարը հոկտեմբերի 28-30-ը անցկացվելու է, եթե անգամ դոնոր պետություններ եւ կազմակերպություններ չլինեն»,- երեկ «Ա1+»-ին ասել է ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ նշելով, որ մարդահամարի անցկացման համար իրենց կողմից ամեն ինչ նախապատրաստվել է: Փորձնական մարդահամարը պետք է անցկացվեր ապրիլի 14-23-ը, սակայն հետաձգվեց, քանի որ միջազգային դոնորները դեռ որոշում են «իրենց կազմակերպության գործառույթների քննարկման ընթացակարգը եւ մինչեւ ապրիլի վերջ չեն կարող պատասխանել՝ հնարավորություն ունե՞ն ներկայացված ծրագիրն ամբողջությամբ իրականացնել»: Մարդահամարի համար նախատեսվել է $6,7 մլն, որից ՀՀ ֆինանսների նախարարությունը կարող է տալ միայն 21%-ը: Իսկ բուն մարդահամարը կլինի 2011թ. հոկտեմբերի 12-21-ը: Վերջին անգամ Հայաստանում մարդահամար էր անցկացվել 10 տարի առաջ՝ 2001-ին, որի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 213 110 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել