Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միավորեցին

Ապրիլ 01,2010 00:00

«Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» բաժնետերերը (Ռուբեն Վարդանյանը եւ Ջերարդ Գաֆեսճյանը) երեկ կնքել են երկու բանկերի միաձուլման պայմանագիր: Երեկ ասուլիսի ժամանակ «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ասել է, որ Հայաստանի ֆինանսական շուկայում այս միաձուլման գործարքն աննախադեպ է: Միաձուլման երկփուլ գործընթացը այս տարվա ընթացքում կավարտվի: Երկու բանկերի միաձուլման արդյունքում «Ամերիաբանկը» իր ֆինանսական ցուցանիշներով կհայտնվի Հայաստանի բանկային համակարգի առաջին եռյակում: Հիշեցնենք, որ «Կասկադի» եւ «Ամերիայի» միաձուլման կամ, ավելի շուտ՝ «Ամերիայի»՝ «Կասկադը» գնելու ցանկության մասին խոսակցություններ կային դեռ անցած գարնանը, սակայն այդ խոսակցություններն արագ մարեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել