Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱԻՐԻՏԸ» ԼՈՒՌ Է

Ապրիլ 01,2010 00:00

Ըստ «Ա1+»-ի՝ ներկայումս «Նաիրիտ» գործարանը արտադրանք չի տալիս: «Նաիրիտի» մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Հարությունյանը ասել է, որ «պատճառները խիստ տարբեր են, հիմա չեմ կարող նշել»: Բայց, չնայած արտադրանքի բացակայությանը, Ա. Հարությունյանը վստահեցրել է, որ գործարանի աշխատակիցները հարկադիր պարապուրդում չեն:
Մարտի կեսերին հոսանքի անջատումների պատճառով դադարեցվել էր գործարանի աշխատանքը: Պատճառը «Հայաստանի էլեկտրացանցերին» գործարանի ունեցած պարտքն է եղել: Պարտքի չափի մասին տարբեր տվյալներ են «Ա1+»-ին հաղորդել «Նաիրիտից» եւ ՀԷՑ-ից: Առաջինին դեպքում ասել են, թե պարտքը անջատման ժամանակ կազմել է 829 միլիոն դրամ, իսկ ՀԷՑ-ից տեղեկացրել են, որ մարտի 1-ի դրությամբ «Նաիրիտի» պարտքը կազմել է 1 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել