Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ՝ ՄԵԾԱՄՈՐԻՆ

Ապրիլ 01,2010 00:00

Մեծ Բրիտանիան եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (IAEA) ավարտել են ՀՀ-ում ատոմային անվտանգության մի ծրագրի իրագործումը: Մեծ Բրիտանիան իր «Համաշխարհային վտանգի նվազեցում» ծրագրի միջոցով ֆինանսավորել էր €1.58 մլն արժողությամբ ծրագիրը, որի նպատակն է բարելավել Մեծամորի ատոմակայանի ֆիզիկական պաշտպանվածությունը:
Ինչպես «Ա1+»-ը տեղեկացել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից՝ այդ ծրագիրն իրագործել է IAEA-ի Միջուկային անվտանգության ֆոնդը: Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման ծրագիրը վերջինն է ՄԹ Միջուկային անվտանգության ծրագրերի շարքում: Այդ գումարի մեկ քառորդը ուղղվել է Հայաստանին, որը ծրագրի ամենամեծ շահառուն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել