Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն՝ Եվրախորհրդարանում եւ ԵԽԽՎ-ում

Ապրիլ 01,2010 00:00

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀՇ վարչության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ կուսակցությունը մարտի 12-ից անդամակցում է Եվրոպական լիբերալ-դեմոկրատական-ռեֆորմիստական կուսակցությանը: Այս կուսակցությունն ունի բավականին ներկայացուցչական կազմ` ԵԽԽՎ-ում, Եվրախորհրդարանում, այլ եվրոպական կառույցներում: Եվրոպական այդ կառույցն ունի 4 վարչապետ, տասնյակ նախարարներ, հարյուրավոր պատգամավորներ: Այսպիսով, ՀՀՇ-ն հնարավորություն է ստացել ԵԽԽՎ-ում եւ Եվրախորհրդարանում անձամբ բարձրացնել իրեն եւ հայ հասարակությանը հուզող հարցերը: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը վստահ է, որ այս անդամակցությունն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում քաղբանտարկյալների ազատության համար պայքարի, «Ա1+»-ի վերաբացման եւ առհասարակ ՀՀ-ում մարդու իրավունքների հարցերում:
Կուսակցության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց, որ ՀՀ իշխանությունների համար ոչ մի տարբերություն չկա, թե եվրակառույցներում ինչ կմտածեն ՀՀ-ի մասին. «Նրանք չեն հասկանում` ինչ բան է միջազգային հեղինակությունը, ինչ է երկրի իմիջը, եթե հասկանային՝ մարտի 1 չէին անի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել