Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Մարտ 31,2010 00:00

Սամբոյի Հայաստանի հավաքականի չորս անդամներ մարտի 25-27-ը Մոսկվայում մասնակցեցին Անատոլի Խառլամովի՝ մարզական եւ մարտական սամբոյի հուշամրցաշարին, որտեղ հանդես էին գալիս նաեւ կանայք:

48 կգ քաշային Ժաննա Վարդանյանը, որ մեր թիմի միակ կին ներկայացուցիչն էր, բաժանեց 5-8-րդ տեղերը: Տղամարդկանց պայքարում համեմատաբար հաջող հանդես եկավ Վաչիկ Վարդանյանը (68 կգ), որը երրորդ տեղի համար մարտում պարտություն կրեց եւ ճանաչվեց 4-րդը: Մրցանակային տեղերից անմասն մնացին նաեւ 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը եւ Արմեն Իսպիրյանը՝ 90 կգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել